«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Հաճելի ժամանց բոլորիս

Հաճելի ժամանց բոլորիս
01.10.2013 | 16:29

Այսօր ու վաղը ֆուտբոլային մեծ օրեր են Եվրոպայում: Թեև դիտարժան խաղերի պակաս չկա, այդուհանդերձ առանձնացնենք «Այաքս»-«Միլան», «Արսենալ»-«Նապոլի», «Պորտու»-Մադրիդի «Աթլետիկո» խաղերը` բնականաբար աչքաթող չանելով Դորտմունդի «Բորուսիա»-«Մարսել» ու «Սելտիկ»-«Բարսելոն» դիմակայությունները: Վերոհիշյալ բոլոր խաղերի սկիզբը 22.45-ին է: Մերը հիշեցնելն էր, ձերը` կողմնորոշվելը: Հաճելի ժամանց բոլորիս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ